07.01.2013

Ասմունքում է Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ բանաստեղծությունը ՀՀ ժողովրդական արտիստուհի, կարդում է  դափնեկիր ասմունքող Է. Զոհրաբյանը (2012 թ.):
Armenian actor and writer ELFIK ZOHRABYAN recites a poem by  poet Hamo Sahyan dedicated to the 80th anniversary of the famous Armenian actress Roza Mkhitaryan - (2012). Vanadzor.

31.12.2012

25.12.2012

Դրամատուրգիական ընթերցումներ 2012

Է. Զոհրաբյանի պիեսի ընթերցմանը մասնակցում էին նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը, վաստակաշատ արտիստ Վրույր Հարությունյանը, հեղինակի ղեկավարած դրամատիկական ստուդիայի սաները:

24.12.2012

Դրամատիկական ստուդիան 40 տարվա պատմություն ունի



ՀՈԳԵՎԻՃԱԿ 13

                                                                    (պատմվածք)

Գուստավ Բ. – ն մտածեց, որ եթե ուրիշը դներ իր ցիլինդրը, գուցե մարդիկ չփռթկացնեին: Մթնաշաղին, փաթաթված սև, երկար վերարկուի մեջ, շտապում էր տուն` խուսափելով կողքերը նայելուց: Շքամուտքի մոտ խմբված երիտասարդներին տեսնելուց հետո թվաց, թե հղկաթղթով շփում են մարմինը: Երիտասարդները կտրուկ լռեցին, իսկ Գուստավը հանկարծ նկատեց, որ օդում օղակաձև դասավորությամբ հեգնական ժպիտներ են երևում, իսկ մարմինները` չկան: Միայն մի հոգի կար, ում սրտի և գլխի կեսն էր թափանցիկ-հալված, իսկ մնացած մարմնամասերը տեղում էին: Իր նախկին ընկերն էր, ով մնացել էր պատանեկան թերություններով ու անթռիչք մտքով: